Գերմանիայի եւ Ռուսաստանի միջեւ վստահությունն «անկասկած լուրջ խաթարվել է», համարում է ԳԴՀ Ագ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այդ մասին հաղորդում է «Deutsche Welle»-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով «Frankfurter Allgemeinen Sonntagszeitung» թերթին:
Նախարարը հերքում է իր միջնորդական ջանքերի քննադատությունն ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական մեթոդներով հաղթահարելու ընթացքում եւ շեշտը դնում է Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակելու վրա:
Եթե դրանով հանդերձ դաշնային կառավարությունը չի դադարեցնում բանակցային գործընթացը Ռուսաստանի հետ, ապա խոսքը «քաղաքական միամտության» մասին չէ: Յուրաքանչյուրի համար պետք է ակնհայտ լինի, որ «առանց Մոսկվայի մասնակցության դժվար թե հնարավոր լինի ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծման հասնել»,- նշել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Առանց Մոսկվայի մասնակցության դժվար թե հնարավոր լինի ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծման հասնել»,- նշել է նախարարը:
Բացի այդ, նա ընդգծել է, որ շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ կապված Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրավիճակի հետ: Շտայն մայերը նաեւ սպասում է Մոսկվայի հակագոչծողությանը եվրոպական պատժամիջոցների հարցում:
Ավելի վաղ Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռախոսազրույցի ընթացքում հանգել էին եզրակացության, որ հարկավոր է միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի արեւելքում կրակի դադարեցման համար:





























