Ֆրանսիական Նորմանդիայի բնակիչները պայքարում են տեղական Notre Dame de la Garde եկեղեցու շենքի համար, որը սիրում էր իր կտավներում պատկերել Կլոդ Մոնեն:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մասնավոր ձեռքերում հայտնված շենքը ցանկանում են վաճառել, իսկ նոր սեփականատերը մտադիր է այնտեղ քյաբաբի կամ չիփսի վաճառքով զբաղվել: Այս մասին տեղեկացնում է RT-ն:
Եկեղեցու շենքի տերերն այն վաճառքի են հանել 280 հազար եվրոյով, իսկ հավանական գնորդներն այն արագ սննդի օբյեկտի են վերածելու: Տեղական բնակիչները մշակութային արժեքը փրկելու համար մի ամբողջ արշավ են սկսել:





























