«New York Times» թերթը պատմության մեջ հրապարակել է ընկերության գովազդը, որը մարիխուանա է գովազդում:

Մեկ էջ չափով գովազդը տեղադրրել է «Leafy» ընկերությունը, որը մարիխուանայի տարբեր տեսակներ է հրապարակում, որպեսզի հաճախորդները կարողանա գիտակցաբար ընտրել իրենց անհրաժեշտ կանեփը:

Նյու-Յորքը հուլիսին ԱՄՆ-ի 23-րդ նահանգն է դարձել, որն օրինականացրել է մարիխուանայի վաճառքը բժշկական նպատակներով:

Գովազդը հայտնվել է շուտով այն բանից հետո, երբ «New York Times»-ը հանդես է եկել մարիխուանային օրինակացման կողմից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իր հոդվածում թերթը գրել է, որ գոյություն ունեցող արգելքն ավելի մեծ վնաս է հացնում հասարակությանը, քան ինքը մարիխուանան, ինչպես նաեւ այն, որ մարիխուանան ավելի քիչ վնաս է հասցնում առողջությանը, քան ալկոհոլը կամ ծխախոտը: