ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադ»-ի անդամներից բաղկացած պատվիրակությունը ժամանել է Կահիրե՝ եգիպտական եւ ամերիկյան միջնորդների մասնակցությամբ Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցելու նպատակով: Այս մասին գրում է Газета.Ру-ն՝ հղում կատարելով Reuters-ին:

Այդ նպատակով Կահիրե են ժամանել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիլ Բըրնսն ու Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը:

Նշվում է, որ բանակցությունների նպատակը ճգնաժամի հաղթահարման ավելի երկարատեւ լուծում գտնելն է:

Ավելի վաղ Եգիպտոսն Իսրայելին եւ Պաղեստինին հրավիրել էր՝ խաղաղ բանակցություններ անցկացնելու նպատակով, իսկ Իսրայելը հայտարարել էր, թե իր ներկայացուցիչներին չի ուղարկելու Կահիրե: