Գանայի ափերին ծովահենները սինգապուրյան նավթային տանկեր են զավթել, առեւանգել նավի վրա գտնվող նավթի մի մասը, որից հետո ազատ են արձակել տանկերն ու անձնակազմը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությւնը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի արտգործնախարարությանը:
Տանկերի նավապետն ու գլխավոր մեխանիկը Հարավային Կորեայի քաղաքացիներ են:
Տանկերի վրա գտնվում է 21 անձ:
2013թ.-ին գրանցվել է բաց ծովում նավերի վրա ծովահենի հարձակման 230 դեպք: Նման դեպքերի 20 տոկոսը տեղի է ունենում Արեւմտյան Աֆրիկայի ափերին:





























