Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հրապարակայնորեն գնդակահարել են «Աշ Շաբաբ» շարժման անդամ երեք իսլամականի: Նրանց մահվան են դատապարտել մի քանի օր առաջ:
Գնդակահարվածներից մեկը մեղավոր է ճանաչվել նախագահական պալատի վրա հարձակմանը մասնակցության մեջ:
Իսլամականներին գնդակահարել են ոստիկանական ակադեմիայի բակում, բանակի ներկայացուցիչների ու եւս մի քանի տասնյակ մարդկանց ներկայությամբ: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սոմալիի կառավարությունը վերահսկում է երկրի միայն աննշան տարածքը: Amnesty International-ը հայտարարել է, որ 2013 թվականին Սոմալիում 15 մահապատիժ է ի կատար ածվել:
Սոմալիի օրենքների համաձայն, «Աշ Շաբաբ»-ի անդամների պատժի որոշումները կայացնում են զինվորական դատարանները:





























