80 տարեկանում մահացել է ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու մայրը՝ Մարինա Խոդորկովսկին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է The New Times-ի գլխավոր խմբագիր Եվգենի Ալբացը:

«Մահացել է Մարինա Ֆիլիպի Խոդորկովսկին»,- գրել է Ալբացը:

Գործարարի հայրը՝ Բորիսը, այսօր դառնում է 81 տարեկան, իսկ Մարինա Խոդորկովսկին սեպտեմբերին պետք է տոներ իր 80-ամյակը:

Նշվում է, որ Խոդորկովսկու մայրը վերջին տարիներին ծանր հիվանդ էր եւ բուժվում էր Բեռլինում:

2013թ. դեկտեմբերին ազատ արձակվելուց հետո Խոդորկովսկին առաջին հարցազրույցը տվել էր Ալբացին: