Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու նրա գերմանացի գործընկեր Յոահիմ Գաուկը հարգել են 30 հազար զոհերի հիշատակը, որոնք ընկել են Արտմանսվիլեր լեռան մարտերի ընթացքում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հանդիսավոր արարողությունը, նվիրված Առաջին համաշխարհայինի 100-ամյա տարելիցին, անց է կացվում ֆրանսիական Էլզասում երկու երկների առաջնորդների մասնակցությամբ:

Պետությունների ղեկավարները, որոնք հանդես էին գալիս այս պատերազմում որպես հակառակորդներ, նույնպես համատեղ համաձայնություն են ստորագրել Առաջին համաշխարհային պատերազմի ֆրանս-գերմանական թանգարանի հիմնաքարի տեղադրման կապակցությամբ, որն իր դռները կբացի 2017թ.-ին:

«Ահեղ մարտերը, որոնք ավերել են այս Արտմանսվիլերը, այն դարձրել են սրբավայր, որտեղ պահպանվում են 20-րդ դարի փլուզման հիշողությունները: Այս թանգարանն իր տեսակի մեջ յուրահատուկ է, այն Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ բարեկամության խորհրդանիշը կդառնա»,- «Agence France-Presse»-ը ներկայացնում է հատվածներ հայտարարությունից:

Առաջին համաշխարհային պատերազմը(1914թ.-ի հուլիսի 28 – 1918 նոյեմբերի 11) ամենածավալուն զինված հակամարտություններից մեկն է մարդկության պատմության ընթացքում, որի մեջ ներքաշվել է 38 պետություն այն ժամանակ գոյություն ունեցող 59 անկախ պետություններից: