Իտալիայում սկանդալ է հասունացել, երբ ֆրանսիացի լուսանկարիչը ֆոտոսեսիայի ժամանակ հին հունական երկու արձանների ներքնազգեստ է հագցրել:

2500-ամյա հնության զինվորների երկու արձանները՝ հայտնի «Զինվորները Ռիաչեից» անունով, գտնվում են Իտալիայի հարավում, Ռեդջիո Կալաբրիայի թանգարանում:

Ֆրանսիացի լուսանկարիչ Ժերալդ Բրյունոյին հրավիրել են՝ արձանները լուսանկարելու, սակայն թանգարանի աշխատակիցները զարմացել են՝ տեսնելով, որ լուսանկարիչը զինվորներից մեկի արձանին քող, փետուրներից բոա եւ ընձառյուծե կիսավարտիք է հագցրել:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ֆոտոսեսիան անմիջապես դադարեցրել են:

Տեղի բնակիչները վրդովված են քաղաքի մշակութային արժեքի հանդեպ նման վերաբերմունքի առիթով եւ պահանջում են քննել միջադեպը: