Ճապոնիայի արական սեռի ներկայացուցիչների կյանքի միջին տեւողությունը գերազանցել է 80 տարին՝ անցյալ ցուցանիշից հասնելով մինչեւ 80.21 տարվա:

Միաժամանակ, կանանց կյանքի միջին տեւողությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ ամենաբարձրն է աշխարհում՝ 86.61 տարի: Այս մասին գրում է Healthvesti կայքը: Անցյալ տարին ռեկորդային է եղել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար. ճապոնացի կանանց կյանքի տեւողությունն ավելացել է 0.20, տղամարդկանցը՝ 0.27 տարով:

Ճապոնիայի սոցիալական ապահովության նախարարությունը կարծում է, որ կյանքի տեւողության ցուցանիշի աճի պատճառը բժշկության ոլորտում հաջողություններն են, մասնավորապես՝ այնպիսի հիվանդությունների բուժումը, ինչպիսիք են թոքերի բորբոքումը, քաղցկեղն ու սիրտ-անոթային հիվանդությունները:

Հարկ է նշել, որ ճապոնուհիները կյանքի տեւողության համաշխարհային ռեկորդը պահպանում են 26 տարի շարունակ: