Ամերիկյան Կալիֆորնիայի բնակչուհի Նադյա Բրունոն հատուկ սառնարան է մշակել՝ Steaklocker, որն օգնում է «հասունացնել» միսը:
Հասունացած միսն օգնում է դրան ավելի հագեցած համ, ինչպես նաեւ արտասովոր փափկություն հաղորդել: Այս մասին գրում է Kedem-ը:
Steaklocker սառնարանում միսը հասունացնելու համար 21 օր է հարկավոր, ինչից հետո կարելի է սթեյք պատրաստել: Հատուկ տեխնոլոգիաների օգտագործումն օգնում է կարգավորել ջերմաստիճանն ու խոնավությունը, իսկ հատուկ ուլտրամանուշակագույն լամպը կանխարգելում է սառնարանում մանրէների բազմացումը:
Ավելին, Steaklocker-ը համադրվում է սմարթֆոնի հատուկ հավելվածի հետ եւ տիրոջը տեղեկացնում, թե սթեյքը երբ է պատրաստ:
Ժամանակակից դիզայնի շնորհիվ մսի համար նախատեսված սառնարանը կարելի է տեղադրել ցանկացած խոհանոցում: Ներկայում Steaklocker-ը հասանելի է միայն նախնական պատվերի դեպքում եւ արժե 555 դոլար:





























