Բրիտանական խոհարարական ստուդիան սթեյք է պատրաստել արհեստական լավայի վրա: Այն ստեղծել են Նյու Յորքի Սիրակուզի համալսարանի աշխատակիցները: Լավան տաքացնելու համար մասնագետները շուրջ 60 ժամ են ծախսել, իսկ վերջնական ջերմաստիճանը կազմել է 1.148 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:
Սթեյքի եւ եգիպտացորենի պատրաստման համար 2 րոպե է ծախսվել: Կավե հատուկ վառարանում տաքացված լավան մթերքների ցանցի տակ հոսել է չոր սառույցի վրայով: Այս մասին գրում է Лента.Ру-ն:
Գիտնականների խոսքով, խոհարարական ստուդիայի առաջարկությունը մեծ ոգեւորությամբ են ընդունել: Առաջիկայում ստուդիան ծրագրում է սթեյք պատրաստել արհեստական կայծակի հարվածի օգնությամբ:





























