NASA-ի մասնագետները հերթական հետազոտության արդյունքում կարողացել են վերստեղծել 4-4.5 մլրդ տարի առաջ Երկրի գոյության մոդելը: Նրանք նաեւ կրկին հաստատել են տեսությունն այն մասին, որ մեր մոլորակի էվոլյուցիան սերտորեն կապված է տիեզերքում տեղի ունեցող գործընթացների հետ:
Հայտնի է, որ 4-4.5 մլրդ տարի առաջ Երկիր մոլորակը ենթարկվել է զանգվածային «տիեզերական հարձակումների»՝ աստերոիդների ընկնելու տեսքով: Դրանք զգալի ազդեցություն են ունեցել նաեւ այդ ժամանակ մեր մոլորակում տեղի ունեցող կենսական գործընթացների վրա:
Գիտնականների վարկածով, հսկա երկնային մարմիններից մեկի հետ Երկրի բախման հետեւանքով անհետացել են դինոզավրերը: Ավելի մանր աստերոիդները կարող էին օվկիանոսների ցամաքելու պատճառ դառնալ: Բացի այդ, ըստ informing.ru-ի, հենց աստերոիդները կարող էին Երկրի վրա ամենահին հանքային նյութի՝ ցիրկոնի առաջացման պատճառ դառնալ, որը ձեւավորվում է միայն արտակարգ բարձր ջերմաստիճանի պայմաններում:





























