Եվրահանձնաժողովի պաշտոնական զեկույցի համաձայն, երկաթուղու ուղեւորների թիվն ամենից արագ աճում է Դանիայում:
Դանիան ճանաչվել է հեծանվի եւ երկաթուղու համադրությամբ ճամփորդությունների լավագույն վայրը Եվրոպայում:
Բացի այդ, այս երկիրը ճանաչվել է լավագույնը երկանիվ ընկերոջը գնացքով փոխադրելու տեսակետից: Այս մասին գրում է Euromag-ը՝ հղում կատարելով The Local-ին:
Յոթ տարվա ընթացքում երկաթուղու՝ հեծանվով երթեւեկող ուղեւորների թիվը տարեկան 2 միլիոնից հասել է 9 միլիոնի:
Հաջողությունը նաեւ հակառակ կողմ է ունեցել: Ծանրաբեռնված ժամերին մայրաքաղաքային գնացքները լի են եղել հեծանվով ուղեւորներով: Այդ պատճառով երկաթուղու ղեկավարությունը որոշում է ընդունել լրացուցիչ 104 վագոն շահագործելու մասին:





























