Գյումրիում օգոստոսի  3-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել:

Ժամը 21:30-ին «շտապբուժօգնության» մեքենայով Գյումրիի բժշկական կենտրոն է  տեղափոխվել Գարեգին Նժդեհ 22 շենքի բնակիչ, 51-ամյա Միհրան Սրափյանը՝ կրծքավանդակի ձախ հատվածում երկու կտրած-ծակած վերքերով:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ընդունող բժիշկ Հարություն Ղուկասյանն ասաց, որ տուժածի վիճակը բավարար է:

«Առաջին բուժօգնություն ցուցաբերվել է, միայն թե տուժածը դեռ չի որոշել՝ կմնա՞ հիվանդանոցում թե՞ ոչ» ,-ասաց Հարություն Ղուկասյանը:

NEWS.am-ի տեղեկություններով, դանակահարությունը տեղի է ունեցել նույն հասցեում,  վիճաբանության ժամանակ: