Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ օգոստոսի 3-ի երեկոյան մեկնել են Տավուշի մարզ, հանդիպել զինծառայողների ու Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ:

Ավելի վաղ վարչապետն ու պաշտպանության նախարարը այցելել էին Վանաձոր, մասնակցել ադրբեջանական դիվերսիան ետ մղելիս զոհված ավագ լեյտենանտ Զորիկ Գեւորգյանի հոգեհանգստի արարողությանը:

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական ստորաբաժանումները մի շարք դվերսիաներ են իրականացրել փշման գծում, սակայն ետ են շպրտվել՝ տալով առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր: Նույն ժամանակահատվածում հայկական կողմի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր:

Լուսանկարը՝ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից