Չինաստանում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 381-ի, հաղորդում են չինական իշխանությունները: 1801 մարդ վնասվածք է ստացել, 3-ը համարվում են անհայտ կորած: ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հաղորդել է, որ 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է  Յունան նահանգի լեռնային տեղանքում:

Տեղի իշխանությունների տեղեկություններով՝ շատ տներ, այդ թվում՝ դպրոցներ, ավերվել են: Վնասվել են նաեւ հաղորդակցության ուղիները: Ականատեսներից մեկի խոսքով՝ քաղաքների փողոցների ավիրածությունները հիշեցնում են ռմբակոծության հետեւանքներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Երկրաշարժը անեւ զգացվել է հարեւան Հույչժոու եւ Սիչուան նահանգներում: