ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, The Economist թերթին տված հարցազրույցին հայտարարել է, որ Ռուսաստանը «տարածաշրջանային մարտահրավերներ է ներկայացնում», որոնց ԱՄՆ-ը «ստիպված է վճռականորեն արձագանքել», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Թեեւ ես կարծում եմ, որ կարելի է պահպանել հեռանկարը: Ռուսաստանը ոչինչ չի անում: Ներգաղթյալները նոր հնարավորությունների որոնման ճանապարհին չեն շտապում Մոսկվա: Ռուս տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը գրեթե 60 տարի է: Բնակչությունը կրճատվում է: Ուստի մենք պետք է վճռականորեն արձագանքենք Ռուսաստանի կողմից ստեղծված տարածաշրջանային մարտահրավերներին: Մենք պետք է համոզված լինենք, որ նրանք իրավիճակը չեն սրում մինչեւ արտաքին քաղաքականության երկխոսության մեջ ատոմային զենքի անսպասելի վերադարձը: Եւ մինչ մենք գործում ենք այս կերպ, ես կարծում եմ՝ պատմությունը մեր կողմն է», - ասել է Օբաման:

Հիշեցնենք, որ Օբամայի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ուժեղ լարվածության գործոն է իրենից ներկայացնում», ինչը «երկարաժամկետ առումով վտանգավոր կլինի Ռուսաստանի համար»: