Minuano Embraer 620 թեթեւ շարժիչով ինքնաթիռն ընկել է բրազիլական Մարանյան նահանգի բնակելի տան վրա, հաղորդում է «Ռուսկայա գազետան»:

Միջադեպը տեղի է ունեցել Բալսաս բնակավայրում: Օդանավը Բալսասի հոսպիտալից Թերեզինա քաղաքի հիվանդանոց էր տեղափոխում հիվանդ կնոջ: Օդանավում են եղել նաեւ հիվանդ կնոջ թոռնուհին ու աղջիկը, օդաչուն եւ նրա բուժքույր կինը: Բոլորը զոհվել են:

Հարվածած տան բնակիչներից մեկը թեթեւ վնասվածք է ստացել, մյուսները չեն տուժել: