Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Խունշիյան գյուղի մոտակայքում երկրաշարժի արդյունքում լեռնային գետի վրա հսկայական սողանքի հետեւանքով լիճ է գոյացել: Լճի առաջացումը սպառանում է 800 բնակիչների, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Այժմ գյուղի բնակիչների տարհանման աշխատանքներ են իրականացվում: 6,5 բալ հզորությամբ երկրաշարժի հետեւանքով զոհվել է 380 մարդ: 2000 բնակիչ վնասվածք է ստացել:
Այժմ տուժած շրջաններում մոտ 10 հազար զինվորական, ոստիկան եւ փրկարարներ են աշխատում: Փրկարարների աշխատանքը բարդացնում են կրկնվող ցնցումները:





























