Չինաստանի գործարաններից մեկի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 75-ի: Այդ մասին հաղորդում է «Սինhուա» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր 65 մահացածների եւ 12 տուժածների մասին:

Մետաղամշակող գործարանի ավտոմեքենաների պահեստամասերի արտադրամասում տեղի ունեցած պայթյունը որոտացել էր օգոստոսի 2-ին: Միջադեպի պատճառը պարզում է քննչական կոմիտեն: Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ գործարանի օդում մետաղական փոշի է կուտակվել, ինչի բռնկումն էլ հանգեցրել է պայթյունին: Հանձնաժողովի մասնագետները հաստատել են, որ արտադրամասը ծանրաբեռնված էր աշխատողներով, իսկ լուսավորման սարքերը չեն համապատասխանել ստանդարտներին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: շ