Օգոստոսի 4-ի գիշերը առնվազն 10 պաղեստինցի, ներառյալ՝ մեկ երեխա է զոհվել Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա իսրայելական զինվորների կողմից գնդակոծությունների հետեւանքով, հաղորդում է «France Press» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական բժշկական հաստատություններին: Տվյալ պահին, պաղեստինյան կողմի տեղեկությունների համաձայն, իսրայելական հարվածների հետեւանքով զոհերի թիվը կազմում է առնվազն 1822 մարդ: Իսրայելի կողմից զոհվել են 64 զինվոր եւ 3 խաղաղ բնակիչ:
Օգոստոսի 4-ի գիշերը հայտնի էր դարձել, որ Իսրայելի զինված ուժերի ղեկավարությունը որոշում է ընդունել Գազայի հատվածի մեծ մասում 7 ժամյա հրադադարի ռեժիմ սահմանել: Ակնկալվում է, որ հրադադարը ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով 10:00-ից մինչեւ 17:00-ն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























