ԵՄ անհանգստացած է վերջին օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին եւ շփման գծերում մարդկային կորուստներով վերջին միջադեպերով: Այդ մասին հաղորդվում է ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղարի տարածած հայտարարության մեջ:
«Մենք երկու կողմերին հրադադարի անհապաղ դադարեցման, ուժի կիրառումից կա ուժի սպառնալիքից խուսափելու եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ձեռքբերման կոչ ենք անում», - ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ-ը հիշեցնում է ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման եւ խաղաղության հաստատման ջանքերի ուժեղացման պատրաստակամության մասին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ լիովին փոխլրացման պայմաններում:
«Մենք կրկին հաստատում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ երեք համանախագահների աշխատանքին, հատկապես բարձր մակարդակով բանակությունների շարունակման անհրաժշտության առումով, ինչը համաձայնցվել էր 2013թ. նոյեմբերի 19-ին Վիենայում, նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ», - նշվումէ հայտարարության մեջ:





























