Քալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը անտառային հերդեհների պատճառով հայտարարել է նահանգի տարածքում արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցնելու մասին: Ներկայումս նահանգում 14 հրդեհ է գործում, որոնց դեռ չի հաջողվում մարել աննախադեպ տապի եւ ռեկորդային չորության պատճառով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով KTLA հեռուստաալիքին:
Կրակի դեմ պայքարում ներգրավվել են ավելի քան 2 հազար փրկարարներ, գործարկված է ավիացիան, այդ թվում նաեւ՝ ռազմական: Սակայն, Բրաունի տվյալներով՝ ուժերը դեռեւս անբավարար են, ուստի հրդեհի մարմանը կներգրավվեն նաեւ այլ նահանգների լրացուցիչ ստորաբաժանումներ:
Քալիֆորնաիայից արդեն մի քանի հազար մարդ է տարհանվել: Կրակը 300 բնակելի տների է սպառնում: Փրկարարները հաղորդել են, որ բռնկման ընդհանուր մակերեսը 140 քառ. կմ է:
Նահանգապետը բնակչությանը կոչ է արել դիմադրել կրակի նոր օջախների առաջացմանը եւ նշել է, որ հրդեհափրկարար իրավիճակն այստեղ կպահպանվի մինչեւ հոկտեմբեր:
Անցյալ տարվա օգոստոսին խոշոր անտառային հրդեհի պատճառով նույնպես Քալիֆորնիա նահանգում արտակարգ իրավճակի ռեժիմ էր հայտարարվել:





























