Առնվազն 10 մարդ մահացել, եւս 150-ը անհայտ կորած են համարում անցած հանգստյան օրերին Նեպալում առաջացած սողանքի հետեւանքով: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Նեպալի արտաքին գործերի նախարարությանը:
Սողանքն առաջացել է օգոստոսի 2-ին: Իշխանությունների տվյալներով՝ ավելի լուրջ իրադրություն է Քաթմանդուից 60 կմ հյուսիս-արեւմուտք գտնվող Սանկոշ գետի մոտակայքում: Քարերի եւ աղբի զանգվածը տառացիորեն ծածկել են ջրուղին, ինչը հանգեցրել է 3 կմ տրամագծով արհեստական «լճի» առաջացմանը:
Նեպալում եւ Հնդկաստանի մեծ մասում հուլիսից մինչեւ հոկտեմբեր տեղատարափ անձրեւների սեզոն է, որը ամեն տարի հանգեցնում է ջրհեղեղների եւ սողանքների:





























