Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Պադմա գետում բանգլադեշյան մայրաքաղաք Դաքքայից 40 կմ հարավ-արեւելք, հաղորդում է «Սինխուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, ափ են կարողացել դուրս գալ առնվազն 50 ուղեւոր: Միեւնույն ժամանակ, Prothom Alo բանգլադեշյան թերթը, վկայակոչելով ականատեսներին, հաղորդում է 110 փրկվածների մասին: Մնացածների ճակատագիրը դեռեւս անհայտ է: Նշվում է, որ լաստանավը գերծանրաբեռնված է եղել:





























