Ծրագրվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Վրաստան: Այդ մասին հաղորդել է ԳՖՀ-ում Վրաստանի դեսպան Լադե Չանտուրիան:

«Վրաստանի վարչապետի այցը Գերմանիա շատ հաջող էր: Նաեւ ծրագրվում է Գերմանիայի կանցլերի այցը Վրաստան... Եւ ես կարծում եմ, որ դա մեծ նշանակություն ունի Վրաստանի քաղաքական կյանքում: Բացի այդ, այց է ծրագրվում է նաեւ մեր կառավորության որոշ ներկայացուցիչների, առաջին հերթին, արտգործնախարարի այցը Գերմանիա,», - նշել է Լադո Չանտուրիան, հաղորդում է «Վրաստան Online»-ը: