«Яндекс» ընկերությունը ներկայացրել է խոսքի ճանաչման SeechKit Cloud ծառայությունը, որի օգնությամբ դրա հեղինակներն կարող են իրենց արտադրանքին սովորեցնել հասկանալ մարդու ձայնը: Այս մասին տեղեկացնում է «Яндекс»-ի մամուլի ծառայությունը:
SpeechKit Cloud-ը հնարավոր կլինի կիրառել ամենատարբեր ծրագրերում եւ ծառայություններում՝ խաղերից մինչեւ նավիգացիոն համակարգեր: SpeechKit Cloud-ն արդեն օգտագործում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Oktell-ը եւ Cubic Robotics-ը:
SpeechKit Cloud-ի հիմքում խոսքի ճանաչման Yandex SpeechKit տեխնոլոգիան է, որը թողարկվել է 2013 թվականին: Ծառայությունը կարող է ճանաչել ռուսերեն եւ թուրքերեն խոսքը, ինչը տեւում է շուրջ 1 վայրկյան: Ձայնային հարցումները մշակվում են «Яндекс»-ի սերվերներում:
Մասնագետները կարող են SpeechKit Cloud-ն անվճար օգտագործել շուրջ 1 ամիս: Փորձնական շրջանի ավարտից հետո ծառայության արժեքը կախված կլինի հարցումների քանակից:





























