Ճանապարհային ոստիկանության տեսուչ Տիգրան Գեւորգյանը մեղադրվում է ոստիկանության սերժանտից արձանագրություն չկազմելու համար 70 հազար դրամ պահանջելու մեջ:
Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը ոստիկանության սերժանտի մեքենան Լենինգրադյան փողոցում կանգնեցնում է ՃՈ տեսուչը՝ ալկոհոլ օգտագործելու մեջ: Համոզվելով, որ սերժանտն իսկապես ալկոհոլի ազդեցության տակ՝ արձանագրություն չկազմելու եւ 150 հազար դրամ չտուգանելու փոխարեն՝ տեսուչն առաջարկում է վճարել 70 հազար դրամ: Տեսուչն ու սերժանտը պայմանավորվում են հանդիպել հաջորդ օրն ու փոխանցել գումարը: Սակայն ոստիկանության սերժանտը դիմում է Ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը, որի աշխատակիցներն են օգոստոսի 2-ին բերման են ենթարկում տեսուչ Տիգրան Գեւորգյանին:
Նախապատարստված նյութերն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով: Տիգրան Գեւորգյանը ձերբակալված է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











