iPhone 6-ի թողարկումը, հնարավոր է, հետաձգվի Չինաստանի գործարաններից մեկի պայթյունի պատճառով: Խոսքը Կունիշան քաղաքի մետաղաշինական գործարանի ավտոպահեստամասերի արտադրամասի պայթյունի մասին է, որի հետեւանքով 75 մարդ է զոհվել:
Այդ պայթյունից հետո, որի պատճառը, ենթադրվում է փոշու բռնկումն է եղել, Չինաստանի իշխանությունները հրամայել են դադարեցնել բոլոր գործարանների աշխատանքները եւ անվտանգության գլոբալ ստուգումներ իրականացնել, հաղորդում է «Gazeta.Ru»-ն:
Տվյալ միջոցառումը վերաբերում է նաեւ Hon Hai Precision Industry ընկերության գործարաններին, որի ապրանքանիշի տակ Foxconn-ը զբաղվում է iPhone-ի նոր մոդելի արտադրությամբ, մասնավորապես՝ ալյումինի ողորկմամբ, որից սմարթֆոնի շատ դետալներ են պատրաստվում:
Ենթադրվում էր, որ iPhone 6-ը հանրությանը կներկայացվեր 2014թ. աշնան սկզբին: Apple-ը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանում իրավիճակը:





























