Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Մեհմեդ Ալի Բիրանդը ժամանել է Իրան, հայտնում է TRT Russian:
Թեհրանի օդանավակայանւմ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Շահինը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է զարգացնել Իրանի հետ միջխորհրդարանական հարաբերությունները։ Նրա խոսքով, Թուրքիայի եւ Իրանի միջեւ, հատկապես վերջին տարիներին, իդեալական է զարգանում համագործակցությունը։
Ժամանելուց հետո Շահինը հանդիպել է Իրանի խորհրդարանի փոխնախագահ Շահաբեթին Սադրի հետ, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Այցի շրջանակներում Շահինը բանակցություններ կվարի Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի, նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեի հետ։ Այցը կշարունակվի մինչեւ հունիսի 15-ը։




























