Իսպանական Telefonica-ն ֆրանսիական Vivendi մեդիա-խմբին առաջարկել է գնել նրա բրազիլական GVT համացանցային ստորաբաժանումը 6,7 մլրդ եվրոյով, հաղորդում է France-Presse գործակալությունը:

Vivendi խումբը գործարքի արդյունքում 11,96 մլրդ ռեալ կստանա (5,3 մլրդ դոլար), ինչպես նաեւ Telefonica-ի բաժնետոմսերը: Վերջինս Եվրոպայում բջջային կապի երկրորդ խոշոր մատակարարն է: Vivendi-ն նաեւ Telecom Italiа բաժնետոմսերի 8%-ի օպցիոնը ձեռք կբերի:

Գործարքը կօգնի Telefonica-ին Լատինական Ամերիկայում հոսքային հեռուստատեսության զարգացող շուկայում ընդլայնել իր ազդեցությունը, քանի որ Իսպանիայում վերջինիս եկամուտները նվազում են սուր մրցակցության պայմաններում: