Այսօր` հունիսի 14-ին Արյան դոնորների միջազգային օրվա կապակցությամբ Աբովյան 50/5 հասցեում ժամը 14-ին կազմակերպվում է «Նոր արյուն աշխարհին» խորագրով միջոցառում:

Նշենք, որ 2005 թվականի մայիսին Առողջապահության համաշխարհային ասամբլեայում աշխարհի տարբեր երկրների առողջապահության նախարարներն արյան դոնորությանը կամավոր աջակցության մասին միաձայն հայտարարություն են ընդունել: Ընդունված բանաձեւով էլ հունիսի 14-ը հայտարարվել է Արյան դոնորի համաշխարհային օր: