Զարգացման կենսաբանության «Riken» ճապոնական կենտրոնի փոխտնօրեն Յոշիկի Սասաին կախվելու միջոցով ինքնասպան է եղել, երբ ներքաշվել է գիտական սկանդալի մեջ:

Սասաին ներքաշվել է գիտական սկանդալի մեջ «Nature» ամսագրում այս տարվա հունվարին երկու հոդվածի տպագրումից հետո: Ինքնասպանն հոդվածներից մեկի համահեղինակն ու առաջինի հեղինակ Խարուկո Օբակատայի ղեկավարն էր, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Հետազոտություններում Օբակատան ապացուցու էր, որ իրենց հետազոտական խմբին հաջողվել էր հասուն մկան բջիջներից ցողունային պլյուրիպոտենտ բջիջներ ստեղծել թթվային միջավայրում: Նոր բջիջներն անվանել են «STAR»:

Արդեն հրապարակումից հետո գիտական համայնքը հայտնաբերեց, որ հոդվածներում լուսանկարների հետ կապված խնդիրներ կան. նույնիսկ մեկ լուսանկարը երկու անգամ էր կիրառվել:

Հունիսին, գիտական սկանդալի հետաքննության արդյունքներով, հանձնաժողովը Օբակատայի եւ նրա ղեկավարների՝ ներառյալ Սասաիի համար պատիժ պահանջեց: Բացի այդ, առաջարկեցին ցրել գիտական կենտրոնը:

Արդյունքում Սասաին ինքնասպան է եղել: Նա պարանով կախվել էր Կոբե կենտրոնում «Riken»-ի շենքում աստիճանի բազրիքներից: