Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 14-ին մեկնել է Մոսկվա:

Հայաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանը մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ-երկրների ԱԽ քարտուղարների արտակարգ նիստին:

Հունիսի 14-ին Մոսկվայում կայանալու է ԱԽ քարտուղարների արտակարգ նիստը, որի ընթացքում քննարկվելու է Ղըրղզստանում ստեղծված իրավիճակը: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ղըրղզստանի անցումային կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւայի միջեւ:

Ղըրղզստանի հարավային քաղաքում՝ Օշում երրորդ օրն է՝ շարունակվում են ազգամիջյան բախումները ղըրղզների եւ ուզբեկների միջեւ: Զոհվել է 117 մարդ, վնասվածքներ են ստացել 1,5 հազար մարդ: