Google ընկերության Gmail փոստային ծառայությունը սկսել է ճանաչել ոչ լատինական այբուբենից կամ դիակրիտիկ տառերից բաղկացած փոստային հասցեները, հաղորդվում է Gmail-ի պաշտոնական բլոգում:
Այսպիսով, օգտատերերը կարող են ստանալ եւ ուղարկել նամակներ այն մարդկանց, ովքեր իրենց հասցեում օգտագործում են նման տառեր:
Այդ ստանդարտը մշակվել է Internet Engineering Task Force կազմակերպության կողմից 2012թ., նշվում է բլոգում:
Gmail-ը խոստացել է, որ ապագայում ստանդարտը կտարածվի նաեւ փոստային ծառայության հաշիվների ստեղծման վրա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























