Վերջին շրջանում PKK-ի ակտիվ գործողությունները դրդել են թուրքական զինված ուժերին՝ քննարկել նոր ռազմական ուղղաթիռների գնման հարցը։

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ սկզբնական շրջանում Թուրքիայում որոշել էին ռազմական ուղղաթիռներ վարձակալել Իտալիայից, սակայն մասնագետները այդ մտքի հետ համաձայն չեն եղել։  Ի վերջո, որոշվել է գնել ուղղաթիռները։

Առաջիկա օրերին Թուրքիայի պաշտպանության նախարարության համապատասխան կոմիտեն վերջնական որոշում կկայացնի ռազմական ուղղաթիռների քանակի վերաբերյալ։