Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին այցելել է Մարտունի շրջկենտրոնում գործող դաշտային շտաբ-ճամբար:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը Մարտունու շրջանում ճանապարհների շինարարության ու վերականգնման գործում ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ շինարարների եւ պաշտպանության բանակի զինծառայողների հանձնել է արժեքավոր նվերներ ու դրամական պարգեւներ:

 Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ճանապարհների բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների կապակցությամբ եւ նշել, որ այն ռազմավարական կարեւոր նշանակություն ունի մեր հանրապետության համար:

 Միջոցառմանը մասնակցում էին Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, նրա առաջին տեղակալ Էդիկ Բարսեղյանը, պաշտոնատար այլ անձինք: