Սոցիալական ցանցերն իռլանդացուն օգնել են գտնել Կանադայից մի աղջկա, ում հետ թռիչքի ժամանակ չի հասցրել հեռախոսահամար փոխանակել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով CBC News-ին:

24-ամյա իռլանդանի Ջեյմի Քելլին 27-ամյա կանադուհի Քեթի Մորոյի հետ ծանոթացել է Բարսելոնա-Դուբլին չվերթի ինքնաթիռում, սակայն Իռլանդիա հասնելուց հետո անձնագրային անցակետում միմյանց կորցրել են տեսադաշտից՝ չհասցնելով հեռախոսահամար փոխանակել:

Այդ ժամանակ իռլանդացին ընկերներին խնդրել է օգնել իրեն՝ Twitter-ում Քեթիին փնտրելու արշավ սկսել #findkatie եւ #loveatfirstsight հեշթեգերով: Բացի այդ, Քեթիին փնտրելու մասին անմիջապես պատմել են իռլանդական ռադիոն եւ կանադական հեռուստատեսությունը:

Երիտասարդի որոնումները հաջողությամբ են պսակվել, իհարկե՝ այդ ընթացքում աղջիկն արդեն Իռլանդիայից Կանադա էր վերադարձել:

«Ես չէի կարծում, որ նրան նորից կհանդիպեմ: Որքան մեծ էր զարմանքս, երբ Facebook մտա եւ նրանից հաղորդագրություններ տեսա: Ծիծաղելի է, որ իմ ընկերները խենթանում են այդ պատմության համար»,- պատմել է Քեթի Մորոն:

Հիմա երիտասարդները շփվում են համացանցով եւ պատրաստվում են առաջիկայում հանդիպել: