Դոնեցկում վարորդը հրաշքով կենդանի է մնացել, երբ արկը ընկել է ճանապարհի վրա: «Սա իմ երկրորդ ծննդյան օրնէ»,-այսպես է կոչել «ՎԿոնկատկե» սոցանցում տեղադրված տեսահոլովակը վովա Պրաչը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին: Կադրերում երեւում է, թե ինչպես է արկն ընկնում ուղիղ մեքենայի դիմաց եւ պայթում՝ անցք բացելով ասֆալտի վրա: Ասֆալտի կտորները այս ու այն կողմ են նետվում, որից հետո տեսագրություն ընդհատվում է:

Հնարավոր չի եղել պարզել, թե արձակված արկը ում է պատկանել՝ ռուսամետ գրոհայիններին, թե ուժայիններին: