Մեքսիկայում ինքնաթիռի կործանման արդյունքում առնվազն 9 մարդ է զոհվել:  Ինքնաթիռը պատկանում էր Ռոբերտո Բորգեին, ով հավակնում է Մեքսիկայի հարավ-արեւելքում գտնվող Կինտանա-Ռոոյի նահագնապետի պաշտոնին: Ինքը՝ Բորգեն աղետի պահին ինքնաթիռում չի եղել, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Բորգեի շտաբում չեն բացառում, որ ինքնաթիռի կործանման պատճառը ոչ թե տեխնիկական թերություններն են, այլ միտումնավորությունը: Mignews-ի փոխանցմամբ, հետաքննություն է սկսվել:

Նահանգապետի ընտրությունները կայանալու են հուլիսի 4-ին՝ 14 նահանգներում: Նախընտրական քարոզարշավն ընթանում է թմրամաֆիայի դեմ պայքարի ալիքի ֆոնին: