«2010 թ. սպասվում է շինարարության 10-12 տոկոս աճ»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Սակայն նախարարը դժվարացել է պատասխանել, թե արդյո՞ք մասնավոր հատվածում շինարարության աճ կլինի։ Շինարարությունն առայժմ գոյատեւելու է բացառաապես պետական ծրագրերի հաշվին:
Հիշեցնենք, որ 2009 թ. ճգնաժամային տարում շինարարության անկումը կազմել է 36.4 տոկոս, ինչը տնտեսության մյուս ճյուղերի համեմատ ամենամեծ անկումն է: Այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում շինարարության աճը կազմել է 8.8 տոկոս: Վ.Վարդանյանը փաստեց, որ հանրապետությունում բազմաթիվ կիսակառույցներ կան, որտեղ շինարարությունը կանգնեցվել է ֆինանսական ռեսուրսների սղության պատճառով:
Նրա հավաստմամբ` կիսակառույցների սեփականատերերը պետք է հիմնավորված տեղեկանքներ ներկայացնեն, թե ինչ գումարներ են պետք կիսակառույցը ավարտին հասցնելու համար, որից հետո քաղաքաշինության նախարարությունն այդ հայտերը կներկայացնի կառավարության քննարկմանը:




























