Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը կարծում է, որ իրանական նավթի մատակարարումների կազմակերպման մեջ Մոսկվայի մասնակցությունը չի հակասում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին:
«Իրանական կողմի առաջարկությամբ մենք կմասնակցենք հում նավթի մատակարարումների կազմակերպմանը, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանին: Մատակարարումների հստակ ծավալները կսահմանվեն շուկայի պահանջմունքներին համապտասխան», - հայտարարել է համապատասխան գերատեսչության նապարար Ալեքսանդր Նովակը:
Օգոստոսի 5-ին ռուսական իշխանությունները Իրանի հետ գործարքի մասին հայտարարությամբ շփոթության մեջ են գցել ֆինանսական շուկաներին, սակայն անմիջապես հետ են կանչել հաղորդագրությունը:
Նովակն ընդգծել է, որ նավթային ոլորտում Ռուսաստանի եւ Իրանի համագործակցության առարկայական քննարկումը հետաձգվել է մինչեւ սեպտեմբեր:





























