Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչ 19-ամյա Գուրգեն Մալյանը, անչափահասաներ Գրիգորը, Գուրգենն ու Վահեն ձերբակալվել են գողություն կատարելու կասկածանքով եւ խոստովանել, որ գողություններն իրենք են կատարել:

Երիտասարդները մեղադրվում են գողության երկու դրվագով՝ առաջինը՝ բնակարանի ննջարանի թախտի միջից 4 մլն դրամ,  երկրորդը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի չհրկիզվող պահարանից 2 մլն 235 հազար դրամ գողանալու համար:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 177 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասի հատկանիշներով: