Մեծ Բրիտանիայի Նյու-Ֆորեսթ ազգային այգում բնակչությունից իրենց էլեկտրոնային սարքերը խլելու նոր ծրագիր է գործարկվել: Իհարկե, միայն ժամանակավոր:

Ծրագրի նախաձեռնողները կարծում են, որ այս գեղեցիկ արգելավայրում հանգստի եկած այցելուները մշտապես շեղում են իրենց ուշադրությունը զանգեր ու հաղորդագրություններ կարդալու պատճառով: Ուստի նրանք ամբողջովին չեն կարող հիանալ վայրի բնության գեղեցկությամբ ու վեհությամբ եւ այգու տարածքում տեղակայված մշակութային ժառանգության օբյեկտներով:

Ծրագրի նպատակը այգի այցելելիս գոնե ժամանակավորապես մարդանց էլեկտրոնային սարքերի կախվածությունից ձերբազատելն է, հաղորդում է «Ռուսակայա Գազետան»:

Այցելուները արգելոց մտնելուց առաջ այգու աշխատակցին են հանձնում իրենց հեռախոսները, սմարթֆոնները եւ պլանշետները: Վերջինս այդ էլեկտրոնային սարքերը հատուկ չհրկիզվող պահարանում է պահում: