Երեկ՝ օգոստոսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վերաքննիչ դատարանում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դատական նիստերից մեկի ժամանակ կողմերի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:

Բանը հասել է նրան, որ մասնակիցներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց: Վնասվածքներ ստացողը Արարատի մարզի Սուրենավան գյուղից է՝ 40 տարեկան: Կռվի մասնակիցներից մեկին բերման են ենթարկել դատարանից: Նա կասկածվում է մարմnական վնասվածքներ պատճառելու մեջ:

NEWS.am-ի հետ զրույցում դատական դեպարտամենտի մամուլի պատասխանատու Արսեն Բաբայանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել դատարանի շենքից դուրս: