«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը ռեբրենդինգ է իրականացրել եւ փոխել հասցեն: Այժմ սոցցանցի հասցեն է www.ok.ru, սակայն դեռեւս հնարավոր է կայք այցելել նաեւ հին հասցեով:
«Առաջին հերթին, OK կարճ, պարզ ու հարմար անուն է, որն օգտագործվում է մեր եւ մեր օգտատերերի կողմից բավական երկար: Հիմա եկել է այն պաշտոնապես ներկայացնելու ժամանակը»,-ասել է ծառայության մամուլի քարտուղար Իլյա Գրաբովսկին, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ նոր հասցեի անցնելը ռեբրենդինգ կոչելն այնքան էլ ճիշտ չէ, սա ռենեյմինգ է:
«Փոխվել է միայն անունը, իսկ կոլաբորացիան օգնել է վերափոխել կայքի հիմնական էջը: Ամենամեծ փոփոխություններից մեկը մեզ սպասվում է առաջիկայում, մենք աշխատում ենք դրա վրա»,-ամփոփել է Գրաբովսկին:





























