Google-ը Android-ի հաջորդ տարբերակում կարող է աջակցել սմարթֆոններում միանգամից մի շարք հաշիվների, որը դեռեւս «L» ծածկագրային անունն է կրում: Այդ մասին ասվում է օպերացիոն համակարգի պաշտոնական բլոգում, հաղորդում է Gaazeta.ru-ն:
Որպես այս գործառույթի օգտագործման օրինակ է բերվում այն փաստը, որ ծնողները իրենց սմարթֆոնները շատ հաճախ տալիս են երեխաներին, որպեսզի նրանք կարողանան խաղալ: Առանձին հաշիվների ներմուծումը թույլ կտա արգելել երեխաներին գնել կոնտենտ եւ խաղեր:
Առաջին անգամ Android-ում մի շարք հաշիվներ ներմուծվել են 2012թ. 4.2 Jelly Bean տարբերակով, սակայն հասանելի էր միայն պլանշետների սեփականատերերին:





























