Հայաստանի Հարավային երկաթուղու շինարարության ճանապարհային քարտեզը(Իրան-Հայաստան երկաթուղի) կպատրաստի Տրանսպորտի նախարարությունը երկու ամսվա ընթացքում: Այդ մասին որոշումը կայացրել է կառավարությունն օգոստոսի 7-ի նիստի ընթացքում:
Ինչպես նախկինում NEWS.am-ին հայտնել է Հայաստանի Տրանսպորտի նախարարության կառույցում «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Շահնազարյանը, երկաթուղու շինարարության ժամկետը կազմում է 6 տարի, գնելիությունը՝ 28 տարի, շահագործումը՝ 50 տարի: Սպասվում է, որ աշխատանքները կսկսվեն 2015թ.-ի առաջին եռամսյակում:
Ենթադրվում է, որ Իրան-Հայաստան երկաթուղու հայկական հատվածը կունենա 316 կմ երկարություն եւ կանցնի իրանական սահմանից (Մեղրի) մինչեւ Գագարին քաղաք՝ Սեւանա լճի հարեւանությամբ, որտեղից այն կմիացնեն երկաթուղուն: Նախագծի ներդրողները դեռ չեն որոշվել:





























