Շուկայում է հայտնվել «Rip Curl Search GPS» անվամբ նորույթը, որը յուրահատուկ «խելացի» ժամացույց է սերֆինգով զբաղվողների համար:
Կիրառելիության նման նեղ ոլորտի կապակցությամբ՝ ժամացույցը ջրամեկուսիչ կորպուս ունի եւ մոնոխրոմ էկրան, որոնք բավական արդյունավետ են, նույնիսկ ցերեկային լուսավորության պայմաններում:
Բացի այդ, տնտեսող էկրանը թույլ կտա 2 շաբաթ գաջեթն օգտագործել առանց լիցքավորման:
Ժամացույցն աշխատում է, երբ սերֆինգիստը հայտնվում է ալիքների տակ: Ներկառուցված գրանցող սարքերը կարող են ալիքի երկարության, անցած «օգտակար» հեռավորության, առավելագույն արագության մասին տվյալներ հավաքել, ինչպես նաեւ հիշողության մեջ պահել «GPS» կոորդինատներ: Տվյալները ստանում ու մշակում է հատուկ «Search» ծրագիրը, որը կարող է տեղադրվել սարքավորման վրա, որն աշխատում է «Windows», «iOS» եւ «Mac» օպերացիոն համակարգերով, հաղորդում է «S2»-ը:
Ծրագիրն արտացոլում է տեղեկություններ տվյալների ընդհանուր բազայից, եւ օգտատերը կարող է իր արդյունքները համեմատել մյուսների արդյունքների հետ:
Սարքը վաճառքում կհայտնվի արդեն այս տարի սեպտեմբերին: Արժեքը կազմում է 400 դոլար:











